ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ մամուլի ծառայությունից:
Մանրամասն քննարկվել են ԼՂ-ի հակամարտության գոտում վերջին զարգացումները: Խիստ մտահոգություն հայտնելով լայնամասշտաբ զինված բախման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ Վլադիմիր Պուտինը կոչ է արել երկու կողմերին էլ անհապաղ ապահովել ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը և հրադադարի ռեժիմի պահպանումը:
«Նշվել է, որ Ռուսաստանը ձեռնարկում է և կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ուղղված նպաստելուն իրավիճակի կարգավորմանը: Նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների գործընթացի վերականգնումը՝ ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով»,-ասված է Կրեմլի մամլո հաղորդագրությունում:
Նշենք, որ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Vesti.am