Foto

ԻԻՀ Մեջլիսը հաստատեց «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը

ԻԻՀ Մեջլիսը հաստատեց «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը։ Ապրիլի 18-ին Իրանի խորհրդարանը 162 կողմ, 5 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը: Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մինչ այդ՝ ապրիլի 17-ին, ԻԻՀ Մեջլիսի բաց նիստի ընթացքում ընդունվել էր որոշում՝ Հայաստանի հետ համագործակցությամբ Արաքս գետի վրա ՀԷԿ- երի կառուցման նախագծի շուրջ հրատապ քննարկումներ սկսելու վերաբերյալ: Հատկանշական է, որ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ գտնվել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների օրակարգային կարևոր հարցերի շարքում: