«ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքը, առանց Անվտանգության խորհրդի թույլտվության»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ապրիլի 14-ին ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ հրթիռակոծել է Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերը ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտմամբ տեղի է ունեցել ագրեսիայի ակտ ինքնիշխան պետության դեմ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։