Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտում է ագրեսիան
«Սիրիական օբյեկտների վրա ԱՄՆ և նրա դաշնակիցների հրթիռակոծումը ուղղված են Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման ստուգման նպատակով Քիմիական զենքի արգելման կազմակերպության առաքելության տապալմանը»,- ըստ САНА գործակալության հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն:
Գործակալության վարկածով «հարվածներն ուղղված են եղել հիմնականում ՔԶԱԿ առաքելության աշխատանքը խաթարելուն»
«Սիրիան կոչ է անում միջազգային հանրությանը խիստ և վճռականորեն դատապարտել այս ագրեսիան, որը միայն կսրի լարվածությունն աշխարհում և կսպառնա միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը: Սիրիայի Արաբական Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է Սիրիայի դեմ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ուխտադրուժ եռյակ ագրեսիան, որը միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության և սկզբունքների կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ»: