Foto

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռակոծել են Սիրիան. տեսանյութ

Ապրիլի 14-ին ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի նկատմամբ ագրեսիա են սկսել: Այդ մասին հայտնում է «SANA»-ն: ՀՕՊ համակարգերից հարվածներ են հասցվել են Դամասկոսի Էլ-Կիսվա արվարձանին: Նշվում է, որ Սիրիայի ուղղությամբ արձակվել է շուրջ 100 հրթիռ:

Հոմսում ԱՄՆ ղեկավարության տակ գտնվող արևմտյան կոալիցիայի ավիահարվածներից տուժել է 6 խաղաղ բնակիչ:

ԱՄՆ զինված ուժերի Շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ Ռուսաստանի հետ որևէ համաձայնեցվածություն չի ունեցել Սիրիայի տարածքում հարվածների շուրջ: Նա նշել է, որ ԱՄՆ հատուկ է ընտրել այդ թիրախները, որպեսզի կանխի ռուսական զորքերի ներգրավվածության վտանգը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն էլ, անդրադառնալով Սիրիայի դեմ հարվածներին, նշել է.

«Ես հետևել եմ Սիրիայի օդային հարվածների մասին զեկույցներին, որոնք իրականացվել են Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության կողմից: Կա պարտավորություն գործել ՄԱԿ-ի կանոնադրությանը և ընդհանուր առմամբ միջազգային իրավունքի համատեքստում, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը և անվտանգությանը»:

ՄԱԿ-Ի գլխավոր քարտուղարը չի քննադատել այդ երեք պետությունների գործողությունները, միայն նշելով, որ «ՄԱԿ-ի ուսերին է խաղաղության պահպանման պատասխանատվությունը»:

https://www.youtube.com/watch?v=OarsirTDtG4

Vesti.am