Foto

«Goodbye, Ամերիկա». Ռուսաստանը սահմանափակումներ կմտցնի

Ռուսաստանի Պետդուման մի քանի տասնյակ գործարարների դեմ ամերիկյան պատժամիջոցներին ի պատասխան օրենքի նախագիծ է մշակել: Պատգամավորները ցանկանում են սահմանափակել ամերիկյան դեղերի, ծխախոտի և ալկոհոլի ներմուծումը, ինչպես նաև դադարեցնել  ռուսական գործարաններում արտադրված  հրթիռային շարժիչների մատակարարումը ԱՄՆ, գրում է «BBC»-ին:

Ինչով է Պետդուման ուզում պատասխանել Ամերիկային.

Ներմուծում. արգելանքի կամ սահմանափակման տակ կարող են ընկնել

.Պետական, մունիցիպալ հաստատությունների և որոշ կազմակերպությունների կողմից ԱՄՆ-ից և այլ երկրներից ծրագրային ապահովումը և ՏՏ սարքավորումները

.դեղամիջոցներ, բացառությամբ այնպիսիների, որոնք չեն արտադրվում Ռուսաստանում

.ամերիկյան ծխախոտային արտադրանք և  ալկոհոլ

.գյուղատնտեսական ապրանքներ և սննդամթերք, որոնց ծագման երկիրը Միացյալ Նահանգներն են և «վաշինգտոնյան դիրքորոշմանը աջակցող  երկրները»,

.հազվագյուտ մետաղներ, հումք։

Պատգամավորները ցանկանում են սահմանափակել ԱՄՆ քաղաքացիների աշխատանքի իրավունքը Ռուսաստանի տարածքում, արգելել միջազգային ընկերություններին մասնակցել  սեփականաշնորհմանը, սահմանափակելով նրանց խորհրդատվությունը, աուդիտ և իրավաբանական ծառայություններ մատուցելու իրավունքը:

Արտահանում. Նախատեսվում է դադարեցնել մատակարարումը ԱՄՆ-ին

.ուրան (և  ընդհանրապես, դադարեցնել համագործակցությունը միջուկային ոլորտում)

.ռուսական ընկերությունների արտադրած հրթիռային շարժիչներ

.օդանավերի համար նախատեսված պարագաներ։

Vesti.am