ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում, երդվելով՝ ստանձնեց ՀՀ նախագահի լիազորությունները:
«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»,- Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա ձեռքը դրած՝ երդվեց Արմեն Սարգսյանը: