Foto

Հունաստանը 7 հազար զինվորական է ուղարկել Թուրքիայի հետ սահման

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտնել է Էվրոս շրջանում Թուրքիայի հետ սահմանին զինված խմբավորումների ամրապնդման մասին: Ինչպես հաղորդում է «Hurriyetdailynews»-ը՝ այնտեղ կուղակվի 7 հազար զինվորական:

Նախարարի խոսքով՝ որոշումը կապված է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմամբ:

«Մենք մշտապես անձնակազմ ենք ուղարկում Էգեյան ծով և Էվրոս: Արդեն մի քանի օրվա ընթացքում 3.5 հազար մարդ կուղարկվի կղզիներ, և մշտական անձնակազմի ևս 3.5 հազար մարդ՝ Էվրոս»,- ասել է Կամենոսը Էգեյան ծովում գտնվող Իկարիա կղզի այցի շրջանակում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ Հունաստանը պատրաստ է հակազդել ցանկացած սպառնալիքի: