Վալենսիայում կայացել է թենիսի Դևիսի Գավաթի` Իսպանիայի և Գերմանիայի հավաքականների միջև կայանալիք քառորդ եզրափակչի խաղերի վիճակահանությունը:
Ապրիլի 6-ին առաջինը կորտ դուրս կգան Դավիդ Ֆերերն ու Ալեքսանդր Զվերևը, այնուհետև կխաղան Ռաֆայել Նադալն ու Ֆիլիպ Կոլշրայբերը:
Ապրիլի 7-ին կկայանան Ֆելիսյանո Լոպես/Մարկ Լոպես - Թիմ Պուեց/Յան - Լենարդ Շտրուֆ զուգախաղը:
Ապրիլի 8-ին կկայանան Ռաֆայել Նադալ-Ալեքսանդր Զվերև և Դավիդ Ֆերեր-Ֆիլիպ Կոլշրայբեր: