Foto

Դորտմունդի «Բորուսիան» պատրաստվում է բաժանվել 8 ֆուտբոլիստից

Դորտմունդի «Բորուսիան» ամռանը ցանկանում է կադրային փոփոխություններ կատարել: Այդ մասին տեղեկացնում է «Bild»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմը կարող է լքել 8 ֆուտբոլիստ՝ այդ թվում Անդրեյ Յարմոլենկոն, Ջերեմի Տոլյանը, Նուրի Շահինը, Գոնսալո Կաստրոն, Ալեքսանդեր Իսակը և Էրիկ Դուրմը:

Նշենք, որ Յարմոլենկոն ընթացիկ մրցաշրջանում գրեթե չի խաղացել և վերջերս է ապաքինվել վնասվածքից: