Foto

Պետությունը կփոխհատուցի Մեղրիի գյուղատնտեսների ծախսած էլեկտրաէներգիայի վարձը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել Մեղրի համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվող անհատների էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցելու  հարցը։

«Առաջարկվում է օժանդակություն ցույց տալ Մեղրի համայնքի գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին, ովքեր անհատական պոմպերով էլեկտրաէնեգիա են օգտագործում, սա օժանդակություն է, որը խրախուսում է գյուղատնտեսության զարգացումը տվյալ տարածքում և սոցիալական  ապահովության որոշակի հարցեր է լուծում»,-նշել է նախարարը, հավելելով, որ  ունեն  168 հազար կվտ/ժ էլեկտրաէներգիայի ծախս, որի դիմաց պետությանն առաջարկվում է  8 մլն 420 հազար դրամի փոխհատուցում հատկացնել տվյալ տարածաշրջանին:

Vesti.am