Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: interfax.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0.30 տոկոսով, մեկ բարելի դիմաց հասնելով 63.67 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի ապրիլյան մատակարարումներն աճել են 0.34 տոկոսով, մեկ բարելի դիմաց հասնելով 68.36 դոլարի:
Vesti.am









