Foto

Այս տարի մենք 6 մլն զբոսաշրջիկ ենք սպասում ՌԴ-ից. Էրդողան

Թուրքիան այս տարի Ռուսաստանից 6 մլն զբոսաշրջիկ է սպասում, հայտարարել է երկրի նախագահ Էրդողանը՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում։ Աուլիսը հեռարձակվելլ է «Россия 24» հեռուստաալիքով։

Էրդողանը նշել է, որ Ռուսաստանից անցած տարի Թուրքիա է այցելել 4,7 մլն զբոսաշրջիկ, որոնք առաջին տեղն են զբաղեցրել օտարերկրյա հովեկնների շրջանում։

«Այս տարի մենք 6 մլն զբոսաշրջիկ ենք սպասում Ռուսաստանից»,- ինչպես հայտնում է Газета.Ру-ն, հայտարարել է Էրդողանը։