Foto

Լավրով. «Մոսկվան հուսով է, որ Երևանին ու Բաքվին ուղղված կոչերը լսելի են եղել»

Մոսկվան հուսով է, որ Երևանին ու Բաքվին ուղղված կոչերը լսելի են եղել, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է TASS-ը:

Նա նշել է, որ իրենց դիրքորոշումը թելադրված է եղել ՌԴ նախագահի, ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության կողմից:

«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապվել է իր գործընկերների հետ: Մենք լուրջ անհանգստություն ենք հայտնել, հաստատել ենք նախագահի ուղերձը՝ որքան հնարավոր է արագ ավարտել կրակի դադարեցման ռեժիմի խախտումները»,-ասել է Լավրովը՝ հույս հայտնելով, որ այդ կոչերը լսելի են եղել:

Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ փորձ է արվում խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=i_-pFfuCx3o