Foto

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

2018 թվականի ապրիլի 22-ից կվերագործարկվի Ընդհանրացված արտոնությունների համակարգի տրամադրումը Հայաստանի համար՝ ըստ ԱՄՆ նախագահի կողմից նախօրեին ստորագրված հրամանագրի։ GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։ Քանի որ GSP-ի վերագործարկումը հետադարձ ուժ ունի, ներմուծողները կարող են դիմել մինչև համակարգի վերագործարկումը (2018թ․ հունվարի 1-ից ապրիլի 22-ը )վճարված տուրքերը հետ ստանալու համար։ Համապատասխան դիմումը պետք է ներկայացնել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 19-ը։