Foto

Չինաստանը կառուցում է առաջին հայրենական սառցահատը

«Xuelong 2»-ը  կլինի ամենախոշոր սառցահատ նավը Չինաստանի պատմության մեջ:

Այն  կկառուցվի  Չինաստանի  բևեռային  հետազոտությունների ինստիտուտի կողմից, գրում է «Global Times»-ը: Չինացի մասնագետները նախատեսում են նավի կառուցման աշխատանքներն ավարտել  2019 թվականի կեսերին:

 Չինացի փորձագետները նշում են, որ  նոր նավը թույլ կտա Չինաստանին մասնակցել Արկտիկայի հետազոտություններին և նպաստել հյուսիսային առևտրային ուղիների զարգացմանը:

Vesti.am