Էլեկտրամոբիլներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերությունը, ղեկային հիդրոուժեղացուցիչների խնդրով պայմանավորված, հետ է կանչում իր «Model S» էլեկտրամոբիլները: Այդ մասին հայտնում է «CNBC»-ն:
Դա վերաբերում է այն մեքենաներին, որոնք արտադրվել են մինչև 2016 թվականի ապրիլը: Դրանց թիվը կազմում է 123 հազար:
Նշվում է, որ «Tesla»-ի այլ մոդելներին այդ խնդիրը չի վերաբերում:
Vesti.am