Foto

Կառավարությունում Ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուները ներկայացրել են այդ ուղղությամբ իրականացված վերլուծությունների և ուսումնասիությունների արդյունքները: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկվել են ժողովրդագրական իրավիճակի բարելավման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական պատկերի վրա ազդող հիմնական գործոններին, ներկայացվել են իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները: Քննարկումների արդյունքներով վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է լրամշակել ներկայացված միջոցառումները՝ կարևորելով դրանց արդյունավետությունն ու ազդեցությունը: