«Շուրջ 2 ամիս տևած շրջագայության արդյունքում բոլոր մարզերի տարեկան ծրագրերը քննարկվել են, ուսումնասիրվել և զեկուցվել է 2017-ի կատարողականը, դիտարկվել են այս տարվա կատարվելիք աշխատանքները, որոնք վերաբերվելու են բազմաթիվ բնագավառներին: Առաջին և հիմնական խնդիրը մեկ շնչին ընկնող սեփական եկամուտները պետք է բարձր լինեն 10 հազար դրամից»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով՝ 2017-ին՝ դա 8200 դրամ է կազմել, իսկ 2016 թվականին այն եղել է 7100 դրամ: Նախարարն ասաց, որ քննարկվել է նաև, թե ինչ ներդրումներ են իրականացվել մարզերում: «2017-ին մեր մարզերում ներդրումային ծրագրերի արդյունքում մեկ շնչին բաժին ընկող ՀՆԱ-ն ավելացել է շուրջ 300 դոլարով: Սա շատ մեծ թիվ է, և մենք պետք է փորձենք այն պահպանել»,-նկատեց Լոքյանը: Նախարարի տեղեկացմամբ՝ ֆիքսվել է, որ 2018-ին մարզերում իրականացվող ներդրումները պետք է կազմեն շուրջ 400 միլիարդ դրամ: «3 ամսվա ցուցանիշներով՝ մեր համայնքները 1 միլիարդ 500 միլիոն դրամ ավելի են հավաքագրել՝ համեմատած 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ»,-նկատեց նա:
https://www.youtube.com/watch?v=4uCdbkmQksM&feature=youtu.beVesti.am









