Վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր հագուստի և կենցաղային տեխնիկայի ներմուծումների տարեկան համեմատական ցուցանիշները՝ 2017-ի երկու ամսիները 2018-ի հետ երկու ամիսների հետ համեմատած, որում տեղ գտած թվերը տարակուսանքի տեղիք էին տվել՝ դրանց մեծության հետ կապված:
Այսպես, նշված էր, որ 2018-ին 2017-ի հետ համեմատած ներմուծվել է 43 միլիոն 683 հազար զույգ գուլպա: Ներմուծված սառնարանների քանակը նույնպես կասկածելի էր՝ ըստ հրապարակված գրաֆիկի՝ 8 միլիոն 322 հազար սառնարան: Տվյալները, ըստ այդմ, վերցված էն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության բազայից:
Vesti.am-ը փորձեց հարցի մասին պարզաբանում ստանալ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, որտեղից հայտնեցին, որ տվյալ գրաֆիկն իրենց կողմից կազմված չէ, տվյալները կարող է ցանկացած ոք վերցնել և գրաֆիկ կազմել, իսկ իրենք տեղեկատվությունը գրաֆիկական տեսքով պաշտոնական կայքում չեն հրապարակում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը Vesti.am-ի հետ զրույցում նշեց, որ մեծ քանակությամբ ներմուծված գուլպաների թվի մասին տեղեկատվությունը ճիշտ է՝ իրականացվում է վերաարտահանում, այսինքն տվյալ քանակությամբ գուլպաները մտնում են ՀՀ, այնուհետև արտահանվում այլ երկրներ: Ինչ վերաբերում է սառնարանների թվին, տեխնիկական սխալ է տեղի ունեցել, որոնք պետք է հաշվված լինեին ոչ թե հազարով, այլ հատով՝ 8322 սառնարան:
Վարչապետի մամուլի խոսնակը նշեց, որ տեխնիկական խոտանը կշտկվի:


Vesti.am









