Foto

Սիրիայի բանակն ազատագրել է Արևելյան Գուտայի երկու քաղաք

Սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել Արևելյան Գուտայի երեք խոշորագույն քաղաքներից երկուսը՝ Էյն-Թերման և Հարասթան, որոնք ահաբեկիչների հենակետ են եղել:Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով իր աղբյուրին:

«Բանակը վերահսկում է այդ երկու քաղաքները, դիմադրությունը դադարեցվել է Ջոուբարեում և Իրբինում։ Զինյալների վերահսկողության տակ է գտնվում է միայն Դուման»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Հաղորդվում է նաև, որ ինժեներական խմբերը  զինյալների ու նրանց ընտանիքի անդամների դուրս բերումից հետո արդեն աշխատում են Հարասթայում:

Vesti.am