Foto

Գուդաուրիում ճոպանուղու վթարի պատճառը մարդկային գործոնն է եղել

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին հայտնել է, որ ֆրանսիացի փորձագետները պարզել են, որ Գուդաուրիում ճոպանուղու վթարի պատճառը մարդկային գործոնն է եղել, հաղորդում է «Грузия Online»-ը: Մասնավորապես՝ միջադեպը տեղի է ունեցել օպերատորի սխալի պատճառով, որը պատշաճ կերպով չի արձագանքել լարվածության տատանմանը: «Օպերատորը պետք է այդ ճոպանուղին փոխադրեր դիզելային գեներատորի և այնուհետ զբոսաշրջիկներին հասցներ այնտեղ, որտեղ նրանք կարող էին իջնել՝ գիծն ամբողջությամբ մարդկանցից ազատելու համար: Ցավոք, այսօրվա դրությամբ եղած զեկույցի համաձայն, օպերատորը սխալ է թույլ տվել»,- ասել է Կումսիշվիլին:

Vesti.am