Foto

Վարչապետը հանձնարարեց ոռոգման սեզոնի աշխատանքների պլանավորումն սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստին, հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Ջրային տնտեսության պետական  կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների  հետ համատեղ մշակել և Ֆինանսների նախարարություն ներկայացնել շարժական պոմպային սարքերի, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգնման, ինչպես նաև նորերի հորատման նախագծերի աշխատանքների ֆինանսական հաշվարկները, հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի ապահովումը:

Վարչապետը միաժամանակ Բնապահպանության, Ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին հանձնարարեց  առաջին կետով նախատեսված փաթեթն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում  Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել  համապատասխան գնումների և  աշխատանքների մեկնարկի գործընթացը և ավարտին հասցնել մինչև ապրիլի 16-ը, միաժամանակ ապահովելով օրենքով սահմանված շրջակա միջավայրի գնահատման փորձաքննության կատարումը հնարավորինս սեղմ ժամկետներում:

Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության, Տարածքային  կառավարման և զարգացման նախարարություններին և Ջրային տնտեսության պետական  կոմիտեի նախագահին, ինչպես նաև մարզպետներին հանձնարարել է եռամսյա  ժամկետում ամփոփել ջրային ոլոտի առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019թ. առաջնահերթությունները և դրանք ներկայացնել Կառավարության աշխատակազմ: Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումը կսկսվի աշուն-ձմեռ ժամանակահատվածում:

 Vesti.am