Հայկական Գորիս եւ ֆրանսիական Վիեն քաղաքների միջև 2019-2021 թվականներ համագործակցության ծրագրի շրջանակներում գորիսեցի երիտասարդները կայցելեն Վիեն՝ մասնակցելու Օդեոն ամֆիթատրոնի վերականգնման աշխատանքներին, իսկ վիենացի երիտասարդները Հին Գորիսի ամֆիթատրոնի վերականգնման աշխատանքներին աջակցելու նպատակով:
Բացի սրանից Վիենում կներկայացվի Գորիսի ավանդական խոհանոցը, ինչն ունի զբոսաշրջությանը նպաստելու նպատակ: Ինչպես տեղեկացնում է haydzayn.am-ը համագործակցության մի շարք ուղղություններ էլ կճշտվեն այս տարվա նոյեմբերին՝ Վիենի քաղաքապետի Գորիս այցի ժամանակ: