Ադրբեջանական զինուժը հարավում վաղ առավոտից սկսել է հրթիռակոծությունը: Մերոնք համարժեք պատասխան են տալիս, սպաների հետ զրույցներում նրանք պնդում են, որ այս հատվածում մերոնք անպայման պետք է առաջ գնան:
***
Ադրբեջանի առաջին կորպուսի գործողություններն անձամբ ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Հենց այս՝ հարավային ուղղությամբ ընթացող մարտերում մերոնք խփել են երկու տանկ ու ուղղաթիռ: Դատելով այս հատվածում թողած դիակների հանդերձանքից՝ կարելի է ենթադրել, որ նրանք Թուրքիայում նախապատրաստված հատուկ ջոկատայիններն են:
***
Թալիշի ուղղությամբ հակառակորդը մեծաթիվ զոհեր ունի: Տարբեր հատվածներում նրանք չեն կարողացել հանել դիակները: Ադրբեջանցիների զոհերի թիվը հյուսիսիում և հարավում գերազանցում է 200-ը:
Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից