Ամերիկյան «Eagles of Death Metal» ռոք խումբը, որը ելույթ էր ունենում փարիզյան «Bataclan» համերգասրահում նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, առաջին անգամ մենահամերգով հանդես կգա այդ ողբերգական դեպքերից հետո: Ինչպես հայտնում է «The Local» եվրոպական օնլայն պարբերականի շվեդական տարբերակը, համերգը տեղի կունենա Ստոկհոլմում՝ փետրվարի 13-ին:
Համերգասրահը, որտեղ պետք է տեղի ունենա խմբի ելույթը, տեղավորում է 850 մարդ: Դեռևս հայտնի չէ, թե միջոցառման անվտանգությունը քանի մարդ է հսկելու:
«Մենք ունենք համապատասխան ոստիկաններ, որոնք կհոգան այդ մասին: Ստոկհոլմում, շաբաթ երեկոյան և գիշերը բավարար քանակով անվտանգության աշխատակիցներ կլինեն»,- նշել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը:
Vesti.am