Foto

Դամասկոսում հրթիառային հարվածների հետևանքով 24 մարդ է զոհվել

Դամասկոսում զինյալների կողմից հրթիռային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, 32 մարդ վիրավորումներ է ստացել: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ոստիկանությունում գործակալության աղբյուրը:

Հստակեցվում է, որ մի քանի արկ պայթել է մայրաքաղաքի պատմական կենտրոնում, Իմարա թաղամասում և Մազե շրջանում:

«Զոհերի թիվը վերջնական չէ, հրաձգությունը շարունակվում է»,- ասել է գործակալության ներկայացուցիչը: