Foto

Կստեղծվի հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամ. վարչապետը հանձնարարական տվեց

Վարչապետ Կարեն Կարապետյանն Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Լիբանան կատարած այցին:

«Այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ  Լիբանանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում առևտրատնտեսային  համագործակցության ոլորտում»,-ասաց վարչապետը:

Կարապետյանն Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման  նախարարներին և Հայաստանի զարգացման հիմնադամի տնօրենին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նշված ժամկետներում կատարելու ուղղությամբ և Կառավարության աշխատակազմ ներկայացնել հայ-լիբանանական  միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման  նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների հարցերի ձևավորման, ինչպես նաև քննարկել հայ-լիբանանյան ներդրումային  հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ:

«Այստեղ պետք է նաև հստակ ձևակերպել և ձևավորել ժամկետներն այն բիզնեսմենների, որոնց հետ պայմանավորվել ենք իրենց այցերը կազմակերպելու վերաբերյալ»,-նկատեց Կառավարության ղեկավարը:

Vesti.am