Foto

Նավթի գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «RT»-ն:

«Brent» տեսակի նավթի ֆյուչերսները՝ մայիսյան մատակարարումներով նվազել են 0,19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 64,52 դոլարի:

«WTI» տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 0,02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 60,70 դոլար:

Vesti.am