«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի գործը ժամանակավոր կասեցվել է:
Այդ մասին ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ,ո որը տարածել է կուսակցության մամուլի ծառայությունը։
«Նիդերլանդների թագավորությանը հարցում է ուղարկվել միջազգայյին իրավական օգնություն ցուցաբերելու համար՝ Սաակաշվիլիի մասնակցությամբ դատավարական և քննչական գործողություններ իրականացնելու նպատակով: Քրեադատավարական օրենսգրքի համաձայն՝ մինչդատական վարույթը կարող է կարճվել, եթե միջազգային համագործակցության շրջանակներում դատավարական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն կա»,-ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
Իր հերթին Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին հայտարարել է, որ քրեական գործը կասեցնելու պատճառը Սաակաշվիլիի նկատմամբ մեղադրանքների անհիմն լինելն է:
Vesti.am