Foto

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները համագործակցության համաձայնագիր են կնքել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպում են ունեցել վերջինիս՝ Բաքու ունեցած այցի շրջանակներում:

Երկու երկրների պաշտպանության նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են իրենց ղեկավարած կառույցների համագործակցության հարցերը՝ սպառազինության ստուգման և վերահսկողության ոլորտներում: Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է 2018 թվականի համար երկկողմ համագործակցության ծրագիր: