Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել Ռուսաստանին՝ համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար։
«Ընթացիկ տարվա օգոստոսին կլրանա տասը տարին 2018 թվականի պատերազմից հետո: Այդ դրամատիկ երեւույթը խորը հետք է թողել վրաց ժողովրդի կյանքում և վրաց-ռուսական հարաբերություններում:
Խզվել են դիվանագիտական կապերը: Մոսկվայի կողմից Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի անկախության ճանաչումը փաստորեն փակուղի մտցրեց բնականոն միջպետական հարաբերությունների հաստատման հեռանկարը»,-ասված է վարչապետի հայտարարության մեջ:
«Մենք ավելի վաղ էլ հայտարարել ենք և վերահաստատում ենք, որ շահագրգռված ենք Ժնևյան միջազգային քննարկումների գործընթացում իրական առաջընթացի հասնելու հարցում, այդ նպատակով ես հավաստել եմ դրանում անձամբ ներգրավվելու իմ պատրաստակամությունը»,-ասված է հայտարարության մեջ:
Vesti.am