Foto

Վրաստանին չի սպառնում Եվրոպայի հետ  առանց վիզային մուտքի ռեժիմի դադարեցումը

Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի մեխանիզմների դադարեցումը  Եվրամիության օրակարգում չկա, այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

«Ուզում եմ հստակ հայտարարել, որ Եվրամիության օրակարգում չկա Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի մեխանիզմների դադարեցումը: Երեկ մեր գերմանացի գործընկերոջ հետ հանդիպումը արդյունավետ էր, մենք դիտարկեցինք բոլոր հնարավոր չափորոշիչները»,-հայտնել է Զալկալիանին լրագրողներին:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ Թբիլիսիում գտնվող իր գործընկերները դիտարկում են Վրաստանը որպես հուսալի և անվտանգ գործընկեր:

Vesti.am