Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանն այս օրերին մասնակցում է Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում ընթացող «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարին։
Հայկ Մարտիրոսյանը մեկնարկային տուրում պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ երկրորդ տուրում պարտություն է կրել։
«Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 10 շախմատիստ։ Մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի օգոստոսի 23-ին։









