Վրաստանի խորհրդարանի ցուցադրության սրահում մարտի 6-ին տեղի կունենա «Ագորա-Ջորջիա» կազմակերպության նկարահանած «Ես գնում եմ Երևան» ֆիլմի ցուցադրությունը: Այդ մասին հայտնում է Apsny.ge-ն: Ֆիլմի հեղինակն է «Ագորա-Ջորջիա»-ի ղեկավար Վիկտորիա Մակսոևան, օպերատոր-ռեժիսորը՝ Գարիկ Աբելյանը:
Ֆիլմում հնչում է դուդուկ, նվագում է Ջիվան Գասպարյանը: Գլխավոր դերերում Իվանե Կուրասբեդիանին ու Հայկ Պետրոսյանն են: Ֆիլմը նկարահանվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Vesti.am