Foto

Նավթի գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնյան «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի ապրիլի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,19 դոլարով՝ հասնելով 67.5 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,36 դոլարով՝ հասնելով 63,91 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Vesti.am