Foto

Թբիլիսիի կենտրոնում հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Թբիլիսիի կենտրոնում գտնվող տոնավաճառի տարածքում երկուշաբթի գիշերը հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին, հրդեհն ամբողջությամբ տեղայնացվել է: «РИА Новости»-իփոխանցմամբ՝ այրվել է շուրջ 3 հազար քառակուսի մետր տարածք:

Մասնավորապես՝ այրվել է առևտրի կենտրոնի երրորդ հարկը: Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն: Տեղում աշխատել է մոտ 35 հրշեջ ջոկատ, դեպքի վայր են ժամանել շտապօգնության ջոկատները և պարեկային ոստիկանության աշխատակիցները:

Դեպքի վայր է ժամանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ով լրագրողներին հայտնել է, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Vesti.am