ԱՄՆ Ֆիննախն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կհայտարարի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին: Այդ մասին Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, փոխանցում է «РИА Новости»-ն:
«Մենք աշխատում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուղղությամբ: Ես կարող եմ հավաստիացնել, որ աշխատանքն ընթացքի մեջ է: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ես նորից այստեղ (Սպիտակ տանը) կլինեմ, և մենք կխոսենք այդ մասին»,-ասել է նա:
Vesti.am