Foto

Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան ծաղկեպսակ է դրել Անմար կրակի մոտ, ծանոթացել Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նյութերին, ավանդական եղևնի տնկել Հուշահամալիրի ծառուղում: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: