Foto

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: «RT»-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 1,23  տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 61,03  դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի ապրիլյան մատակարարումները նվազել  են  0,98 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 64,61  դոլարի:

Vesti.am