Foto

Ռուսաստանում ձերբակալվել է ՈւԱԾ փոխգնդապետը

Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայութունը (ԴԱԾ) հաղորդել է Ուկրաինայի անվտանգության ծառայության փոխգնդապետի ձերբակալության մասին. նա գտնվելով Ռուաստանում իր ծառայություններն է առաջարկել ԴԱԾ-ին:

Ռուսաստանի ԴԱԾ-ի հանրային կապերի կենտրոնից «ТАСС»-ին տեղեկացրել են, որ այս տարվա մարտի 26-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում ձերբակալվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կենտրոնական ապարատի հակահետախուզական դաշնության աշխատակից Յուրի Իվանչենկոն:

«Իվանչենկոն գտնվել է Ռուսաստանում՝  հարազատներին այցելելու պատրվակով, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի տարածքում ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցների մուտքն արգելվում է»,- նշել է Ռուսաստանի ԴԱԾ-ի հանրային կապերի կենտրոնը:

Vesti.am