Foto

Մոսկվայում բեմ է բարձրանալու «Վա՜յ, վա՜յ կամ հայկական ճանապարհորդոթյուն» ներկայացումը

Ապրիլի 10-ին  Մոսկվայի հայկական թատրոնում կայանալու է «Վա՜յ, վա՜յ կամ հայկական ճանապարհորդոթյուն» 2 գործողությամբ, հայկական շնչով հարուստ ռուսալեզու ներկայացումը: Այն բեմադրված է՝ ըստ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի թիֆլիսեցի դրամատուրգ Գ. Տեր-Ալեքսանյանի համանուն պիեսի: Նախագիծն իրականացվում  է Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ:

Ներկայացումը գրված է արդեն գործածությունից դուրս եկած թիֆլիսահայ բարբառով: Այն ռուսերեն են թարգմանել Սլավա Ստեփանյանը և թատրոնի գրականության բաժնի ղեկավար Նելլի Շահբազովան:

Ներկայացումը «խաղաղ» հայկական ընտանիքի զավեշտական և հետաքրքաշարժ կյանքի մասին է: Գործողությունները տեղի են ունենում Թիֆլիսում,  19-րդ դարում:

Vesi.am

https://www.youtube.com/watch?v=Yj8f5cJWRWY