Foto

Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են 114 մլրդ դոլար՝ ֆոնդային ինդեքսների անկման պատճառով

Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 114 մլրդ դոլար՝ ֆոնդային ինդեքսների անկման պատճառով: Այդ մասին հայտնում է «Bloomberg»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաշատ կորուստն ունեցել է «Berkshire Hathaway» ներդրումային ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթը՝ 5.1 մլրդ դոլար: «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրել է 3.6 մլրդ դոլար, իսկ «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը`2.25 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ «Dow Jones» ինդեքսը մեկ օրում գրանցել է ռեկորդային անկում՝ 1.175 հազար կետով: Այն նվազել է 4.6 տոկոսով, որը 2011-ից հետո ռեկորդային թիվ է:

Vesti.am