2017թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 264 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 11 տոկոսով ավել է: Ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նրա համոզմամբ, 2017թ. ընթացքում իրականացված ծրագրերն ու ընթացքի մեջ գտնվող քայլերը հնարավորություն կտան 2018թ. երկկողմ տնտեսական կապերի խորացման առումով ավելի մեծ արդյունքների հասնել:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով ազատ վիզային ռեժիմի ու համեմատաբար էժան տեղաշարժի հանգամանքը՝ հատկապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են ուսումնասիրել իրանական շուկան, և գուցե ավելի էժան ու որակով ապրանքատեսակներ կարողանան ներկրել, որոնք ներկայում ներմուծվում են Թուրքիայից, Չինաստանից կամ Արաբական Միացյալ Էմիրություններից:
«Դրական միտում է նաև այն, որ իրանական կողմը ևս որոշակի ակտիվություն է ցուցաբերում, և որոշ ընկերություններ Հայաստանում վերսկսում են իրենց գործունեությունը»,-գրել է Իսրայելյանը՝ միաժամանակ հավելելով, որ ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին՝ համեմատության համար պետք է նշել, որ 2017թ. Իրանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 257 միլիոն դոլար:
Vesti.am









