«Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց։ Ես ծխող մարդ եմ, ո՞նց կարամ կողմ ըլնեմ: Չծխող մարդը նորմալ մարդ ա, իսկ ծխող մարդը հիվանդ ա: Գիտե՞ք էս ինչի ա նման՝ ոնց որ հիվանդ մարդուն ասես դեղ մի խմա, կըլնի՞ տենց»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հասարակական վայրերում ծխելու համար սահմանված տուգանքներին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Լրագրողները նշեցին, որ Առողջապահության նախարարն ասում է, որ ծխողներն անհաջողակ են, որին ի պատասխան Սարոյանն ասաց. «Առողջապահության նախարարը դրա համար հաջողության մեջ մեռնում ա»:
Vesti.am









