Foto

Մեկ ուղևորության համար մարդիկ վճարելու են մեկ անգամ, անկախ նրանից, թե քանի տրանսպորտային միջոց են փոխելու. Վահե Նիկոյան

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումնեի աշխատանքային խմբի ղեկավար Վահեն Նիկոյանը փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը, անրդադառնալով նոր երթուղային ցանցին նշեց, որ խնդիրը էր դրված, որ այն տնտեսապես  հասանելի լինի:

42 երթուղի

Նոր ցանցի նախագծով բացառվում են կրկնվող երթուղային գծերը: Չեն լինելու վատ և լավ գծեր ու գծատերեր:

Ցանցը սպասարկվելու է 42 երթուղով: Ցանցը հասանելի է լինելու Երևան քաղաքի ամբողջ ծածկույթում:

«Նոր ցանցն ապահովելու է էական ծախսերի տնտեսումներ և բեռնաթափելու է ինչպես Երևանի փողոցներն, այնպես էլ կանգառները: Նոր ցանցը հաշվի է առել նաև միկրոավտովբուսների բացառման պահանջը: Դրանց շահագործումը պետք է ապահովվեն 939 մեծ և փոքր ավտոբուսներով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մեծ ավտոբուսների շահագործումից առաջացող անհարմարություններին, Վահե Նիկոյանն ասաց, որ ինքը դրա հետ համաձայն չէ:

Դա կիրառվում է շատ Եվրոպական երկրներում և նման ավոտբուսներ կիրառվում են շատ ավելի նեղ փողոցներում:

Բանախոսը նաև հավելեց, որ 18 մետրանոց ավտոբուսները փորձարկվելու են Երևանի փողոցներում և, եթե խնդիրներ առաջանան, դրանք կփոխարինվեն 12 մետրանոց ավտոբուսներով:

Սովետական տարիներին Հայաստանում շահագործվել են 17 մետրանոց ավտոբուսներ:

«Նոր ցանցով պետք է ապահովենք, որ ուղևորափոխադրումն իրականացվի ավելի  արագ: Կանգառում սպասելու միջին տևողությունը կկազմի 3 րոպե, հասարակական տրանսպորտի ժամանման միջին հաճախականությունը՝ 7 րոպե»,-նշեց բանախոսը:

Մարդիկ վճարելու են մեկ անգամ

Վահե Նիկոյանը վստահեցնում է՝ մեկ ուղևորության համար մարդիկ վճարելու են մեկ անգամ, անկախ նրանից, թե քանի տրանսպորտային միջոց են փոխելու:

Նրա խոսքով՝ վարորդների կրճատման խնդիր չի լինելու, քանի որ նրանք աշխատելու են հերթափոխով և հնարվոր է նույնիսկ նրանց թիվը չբավարարի:

Վճարման համակարգը

Ինչ վերաբերվում է վճարման համակարգին, նա նշեց, որ պետք է քննարկվի, թե ինչ տիպի տոմսային տարբերակ է լիենլու, կառավարման որ միջոցն է ընտրվելու ներկայացվածներից, որից հետո հնարավոր կլինի քննարկել սակագինը:

Անդրադառնալով առկա երթուղային ավտոբուսներին՝ Վահե Նիկոյանն ասաց, որ չի կարծում, թե դրանք էական խնդիր կարող են առաջացնել գործընթացում:

Այն երթուղայինները, որոնք կան, դրանց կիրառման ժամկետն ավարտվել  կամ ավարտվում է:

Vesti.am