Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են: Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի ֆյուչերսներն աճել են 0.44 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 65.8 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0.24 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 69.82 դոլարի:
Vesti.am