ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը թույլ չի տվել երկիր ներմուծել Հայաստանից Մոսկվա ուղարկված մեկ տոննա կենդանի խեցգետինը: Այդ մասին տեղեկացնում են «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունից:
«Դոմոդեդովո» օդանավակայանում խեցգետինների խմբաքանակը չի ձևակերպվել, ապրանքն ունեցել է անասնաբուժական համապատասխան վկայագիր՝ տրված սույն թվականի հունվարի 25-ին:
Ըստ ռուսական կողմի՝ ներմուծման ժամանակ խախտված է եղել ապրանքի բեռի փաթեթավորումը, ինչպես նաև վկայագրում նշված ամսաթիվը չի համապատասխանել ապրանքի պիտակների վրա նշված ամսաթվին: Արդյունքում ապրանքն առգրավվել է:
Vesti.am