Foto

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի մարտյան ֆյուչերսները նվազել են 0.82 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 63.97  դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մարտյան մատակարարումները նվազել են 0.74  տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 68.51 դոլարի:

Vesti.am