Foto

«ՄԵՐԿՈՍՈՒՐ»-ի երկրներն սպասում են ազատ առևտրի հարցով ԵԱՏՄ-ի պատասխանին

«ՄԵՐԿՈՍՈՒՐ»-ի երկրները (Արգենտինա, Բրազիլիա, Վարագվայ, Ուրուգվայ) հույս ունեն մոտ ապագայում պատասխան ստանալ ԵԱՏՄ-ից երկու ինտեգրացիոն բլոկների միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հեռանկարի շորջ: Այդ մասին «ТАСС»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Արգենտինայի դեսպան Ռիկարդո Լագորիոն:

«ՄԵՐԿՈՍՈՒՐ»-ի կազմում Արգենտինան բանակցություններ է վարում Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի հարցով»,-ասել է նա։

«Մենք ԵԱՏՄ-ից այդ հարցով պատասխանի ենք սպասում: Մենք ցանկանում ենք ՏԳ-ի հարցով համաձայնագիր կնքել»,-ասել է Լագորիոն:

Դիվանագետը հավելել է, որ ԵԱՏՄ-ից շուտափույտ պատասխանի հույս ունի, բայց չի մանրամասնել, թե դա երբ տեղի կունենա։

«Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,-եզրափակել է դեսպանը:

Vesti.am